Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է:

Գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է 140/90 մմ ս․ս․ և ավելի ։

Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։

Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների, ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։

 Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կարող է հանդիսանալ կյանքի տևողության կրճատման պատճառ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։

Գերճնշումը հազվադեպ է ուղեկցվում որևէ ախտանիշով և սովորաբար այն հայտնաբերվում է ծրագրված բժշկական հետազոտությունների (սկրինինգ) միջոցով կամ առողջական այլ խնդրի պատճառով բուժօգնության դիմելու արդյունքում։

Զարկերակային գերճնշման ախտանշաններն են՝

  • գլխացավ (հատկապես ծոծրակային շրջանում և առավոտյան ժամերին),
  • գլխապտույտ,
  • ականջներում խշշոցի զգացողություն,
  • տեսողական խանգարումներ,
  • ուշագնացություն

 

Սակայն այս ախտանիշերն ավելի շատ կապված են ուղեկցող տագնապային վիճակի հետ, քան թե արյան բարձր ճնշման։

Արյան ճնշումն իջեցնող կենսակերպի գործոններից են՝

  • կերակրի աղի քիչ օգտագործումը
  • մրգերի շատ և յուղալի սննդի քիչ օգտագործումը (գերճնշումը կանխող սննդակարգ),
  • ֆիզիկական վարժանքները,
  • քաշի նվազեցումը
  • ալկոհոլի օգտագործման սահմանափակումը
  • մեծահասակների մոտ մարմնի նորմալ քաշի պահպանում (օրինակ՝ մարմնի քաշի ցուցիչը՝ 20–25 կգ/մ2)

 
Գարնան շրջանում հատկապես մեծահասակների մոտ ճնշման տատանումների արդյունքում նկատվում է ինքնազգացողության վատթարացում : Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում անցնել պլանային սքրինիգային հետազոտություն :

Նաիրի ԲԿ-ում առկա են ցանկացած տարիքի համար նախատեսված սքրինինգային ծառայությունների լիարժեք փաթեթներ:

Վստահեք մեզ Ձեր առողջությունը:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ